Դաժան և արյունալի. բաց նամակ նախագահին /վիդեո/
Սևան քաղաքի բնակչուհի Էլմիրա Գևորգյանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.
«Հայցում ենք Ձեր սրտացավ արձագանքը 13 ամյա որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանի հանդեպ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհու կողմից կատարած շատ դաժան և արյունալի բռնարարքին, որի արդարացի և անկողմնակալ իրավական գնահատականի հեռանկարը մեր ընտանիքի համար , ցավոք, օր օրի դառնում է ավելի մուշոտ և անհասանելի»,-այսպես է սկսվում նամակը:
Նամակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց տուժող կողմի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում: