22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժամանակն ապացուցեց որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժամանակն ապացուցեց  որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։
ԱՄՆ -ի նախագահական ընտրությունների  արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ,որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։
Ավելին,չի հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։
Հետեւաբար ,Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից  անլուրջ էին։
ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։
ՀՀԿ-ն 2007թվականից համագործակցության հուշագիր ունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ,իսկ վերջին տարիներին  այդ համագործակցությունը նոր թափ է ստացել
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր,որ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ։
Ու ՀՀ այսօրվա տնտեսական ակտիվությունը նախ եւ առաջ պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարական ծրագիրը։
2010 -ին ՀՀ եւ ՌԴ նախագահների արձանագրությամբ մինչեւ 2044թ. երկարաձգվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։
Այս ամենն արվում էր ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։
Առաջիկայում ՀՀԿ-ն էլ ավելի է զարգացնելու իր միջազգային կապերը գործընկեր կուսակցություննեի ու ,մասնավորապես,«Միասնական Ռուսաստան»-ի հետ։
ՀՀԿ ԳՄ-ն ու Խորկուրդը,ինչպես նաեւ ՀՀԿ Երիտասարդական,Ուսանողական ու Կանանց խորհուրդներն արդյունավետ համագործակցում են մեր միջազգային գործընկերների հետ։
Նպատակը մեկն է՝ սպասարկել ՀՀ,հայության ու արցախայության շահը։
Իսկ դա արրյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ թե դաշնակիցներ եւ թե գործընկերներ»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ