20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դե, իհարկե, քպի ինչի՞ն է պետք «Շողակաթը»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Դե, իհարկե, քպի ինչի՞ն է պետք   «Շողակաթը», հոգեւոր-մշակութային միակ հեռուստաալիքը։
 Իրենցը ֆռինյուզերն են եւ  ֆեյքալիքները, որ օր ու գիշեր փառաբանեն քպին, ստեր տարածեն, մանիպուլացնեն, եթեր կանչեն իրենց նման քպիկներին եւ  իրենք-իրենցով ծափ տան ու պարեն։ Կամ, այնպիսի ալիք է պետք, որը, ի դեպ, կա եւ գործում է անխափան, որտեղ երեխաներին  «վարժեցնում են», որ հայոց լեզվում բառերը չունեն սեռեր, ուստի, մարդիկ էլ չունեն։
 քպկաննների այս խմբակը   ոչ հոգեւորի հետ  կապ ունի, ոչ մշակույթի, իրենցը  էն հայտնի «ենթամշակույթն է»։
Նախորդ օրը ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստում,  դրանք «կպած» ուզում էին կրճատել  «Շողակաթի» ֆինանսավորումը։ Կեղծ պնդում անելով, թե իբր  «Շողակաթը» քաղաքական երանգ ունի եւ կողմնորոշում։
Հավանաբար, ամեն անգամ հոգեւորականի խոսք լսելիս, դրանք հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, ամեն անգամ  Հայ առաքելական եկեղեցու զանգերի ձայնը լսելիս,  փրփրում են։ Դե, իսկ խաչ տեսնելը սրանք համար  հավասար է մահվան։
Երեկվա  տվյալ  եղկելի քննարկումը ես դիտարկում եմ եւս մեկ հարձակում Հայ առաքելական եկեղեցու  դեմ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ