23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարզվեց, ինքը Էրդողանի գիրքը ջերմորեն կրծքին սեղմելով ընդունում է իր ով լինելը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ նիկոլն ասում էր, թե Արցախի հարցի լուծումն ինքը այնպես է տալու, որ  ադրբեջանցիների սրտով լինի, մենք վրդովվում էինք,  ոմանք մտածում էին՝ բառեր է ասում, զուտ։ Պարզվեց՝ ինքը հենց այդպես էլ վարվեց եւ այսօր ադրբեջանում նրան երգեր են ձոնում։ Երբ ասում էր, թե ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, մենք քմծիծաղում էինք, որոշներս առաջարկում էինք, որ արյան անալիզներ հանձնի, պարզելու իր ծագումնաբանությունը։
Պարզվեց, ինքը Էրդողանի գիրքը   ջերմորեն կրծքին սեղմելով ընդունում է իր ով լինելը, քանի որ Հայոց Ցեղասպանության թեմայով հազարավոր գրքերից ոչ մեկը   չնվիրենց նույն իր էրդողանին։ Երբ ասում էր ինքը պարտության մեղավորը եւ պատասխանաուն չէ, մենք զայրանում էինք եւ փաստերով ապացուցում, որ եւ մեղավորը եւ պատասխանատուն 44 օրյա չարաբաստիկ պատերազմը բերելու եւ, ապա ամբողջ երկիրը պարտության տանելու հենց ինքն է, որ կա։
Ու, այսօր, երբ ՀՀ իշխանություն  կոչվածները Թուրքիայի հետ  սիլի-բիլիների մեջ են եւ, անթաքույց հենց թուրքական շահերի պաշտպան են հանդես գալիս, մենք  այլեւս չենք զարմանում։
Դրանց դիմակները վաղուց պատռված են։
Մնում է հասկանալ՝ մեր իրականության մեջ կա՞ն  այլ «դիմակավորված» անձինք․․․»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ