22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակցություն  եւ դասական եւ միջազգային բոլոր չափանիշներին համահունչ իրականացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանակցություն Հայաստանի եւ ադրբեջանի միջեւ գոյություն չունի, դա տիրոջ եւ ծառայի շփում է, երբ տերը հրահանգներ է տալիս, իսկ ծառան վազվզելով՝  փորձում դրանք իրականացնել։ Բանակցություն  եւ դասական եւ միջազգային բոլոր չափանիշներին համահունչ իրականացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր  կենսագրությամբ, նախագահության տարիների միջազգային հեղինակությամբ կարողացավ ԵԱՀԿ Մինսկի խմբում   հավուր պատշաճի առաջ տանել Արցախի  հարցը, ընդունել տալով հիմնարար սկզբունքները եւ պնդելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անքննելիությունը եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի անվերապահ ընդունման անհրաժեշտությունը։
Իսկ 2016-ի քառօրյայից հետո   այլեւս աներկբա էր,  որոշ քայլերի արդյունքում  Արցախի հարցում ՀՀ դիվանագիտության հաղթանակը շատ մոտ էր։Եւ, որպես լրագրող , ապա նաեւ պատգամավոր, բազմիցս  համոզվել եմ, եւ, դա առկա իրողություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար Հայաստանի դիրքորոշումը եղել է  ընդունելի եւ կառուցողական, իսկ ադրբեջանինը՝ մերժելի։ Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վկայությունները կան, հարցազրույցները։
Եկավ  այս  թյուրիմացությունը եւ   բերանը ծռմռելով  երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից հայտարարեց՝ ինչ պետք ա, էդ էլ բանակցում ենք, սկսում ենք զրոյական կետից եւ այլ  ազգադավ  տափակություններ։
Ու, անիվը  սկսեց թարս պտտվել։
Այսօր, երբ Արցախը հանձնել է, ՀՀ սահմաններից ադրբեջանցի զինվորները շուրջ 300 կմ առաջ են մխրճվել եւ՝ադրբեջանը շարունակում  է պատրաստվել պատերազմի, թյուրիմացությունը   պատրաստվում  է արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրության եւ, գի՞տեք ինչ նպատակով  է շտապում, որովհետեւ այլեւս դուխը չի հերիքում ամբողջությամբ իր վրա վերցնել   իր տիրոջ  պահանջներից եւս մեկը կատարելու պատասխանատվությունը՝  այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ մեր պետության  30 ամյա անկախության պատմությունը զրոյացնել ու դարձնել ոչինչ:
Դա անելու համար «վիշապին» եւս մեկ անգամ «680 հազարանոց» քվե է պետք, որ կանգնի ու ասի՝ ժողովուրդը ընտրեց, ժողովուրդը ընդունում է  իմ քաղաքական գիծը, եւ ժողովուրդը ուզում  է փոխել Սահմանադրությունը։
Այս ձեռագիրն այլեւս վաղուց հայտնի է՝ ինքը մեղավոր չէ, ինքը պատասխանատու չէ, մեռնեմ ժողովրդի ընտրությանը, ուզում է կուշտ  ապրել․․․Եթե   այս ամենը այսպես   իրոնիկ չներկայացնենք, կհասկանանք, որ իրականում մի մեծ կեղտի մեջ ենք եւ պետք է շտապել։ «Խաղաղության  պայմանագիր» ասվածը զուտ խայծ է, որով  այստեղ խաբում են ժողովրդին, իսկ ադրբեջանում սպասում են նոր զիջումներին։
Ընդ որում, ադրբեջանը չի էլ թաքցնում, որ սպասում է  Սահմանադրության «համաժողովրդական» փոփոխությանը։ Ուրիշ ոնց բացատրես   Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդումը՝ Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», – «Ազատության» փոխանցմամբ` ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։
Հետեւաբար, ադրբեջանում հասկանում են, որ այս թյուրիմացությանը հեռացնելուց հետո, ՀՀ-ում ձեւավորված նոր իշխանությունը  անմիջապես   անընդունելի է հայտարարելու բոլոր այն թղթեր-պայմանագրերը, որոնց տակ կա այս թյուրիմացության ստորագրությունը։
Ուրեմն՝ ի գործ․․․․եթե չենք ուզում հայոց Հայաստանն էլ կորցնել․․.»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ