01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ավետիսյանների գործով ռուսական կողմի հարուցած քրեական գործն ապօրինի է

«Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները կարող են դիմել ռուսական կողմին և ներգրավվել տուժողի իրավահաջորդներ, սակայն իրենք նման ցանկություն չունեն»,- այսօր  «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկմանը ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ չենք ներգրավվում, որովհետև կարծում ենք՝ սա ապօրինի քրեական գործ է, և մենք այնտեղ անելիք չունենք:

Սահակյանը  տեղեկացրեց, որ Ավետիսյանների գործով քրեական գործի շրջանակում այժմ ընթանում է նախաքննություն: Այս ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որի արդյունքում արդեն կան որոշ եզրակացություններ։

 Տուժողի իավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանի խոսքով էլ՝ սպանության դեպքի առթիվ ռուսական կողմը քրեական գործ չպետք է հարուցեր: «Կարող էր քրեական գործ հարուցել դասալքության, բայց ոչ սպանության»,- ավելացրեց փաստաբանը: Նշենք, որ Գյումրիի սպանդի գործով քրեական գործեր են հարուցվել եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան էլ նշեց, որ Ռուսաստանը ինքն է իրեն իրավասու համարում քննություն անցկացնել ՀՀ տարածքում իրականացված հանցագործության փաստի առթիվ, որը նաև հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն պետք է ՀՀ իրավապահների կողմից քննվեր։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ