12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հանրայինի հաղորդավարը Սևակից երկու տող է կարդում` այդ երկու տողում էլ վրիպում

Հանրայինով Սևակին անդրադառնալու գաղափարը լավն է, բայց… Սևակն ինձ համար այն գրողն է, ում հետ ես աճել եմ որպես մարդ, ով ինձ բոլոր ասպարեզներում է օգնության հասել, ու որպես բանաստեղծի նրա պրոպագանդմանը նվիրված ցանկացած նախաձեռնություն ինձ մեծապես ոգևորում է: Հանրային հեռուստաընկերությունը նման մի բան ձեռնարկել է, ու դրա մասին պատմող գովազդն ինձ ստիպեց այս անգամ չփոխել հեռուստաալիքը, բայց, ինչպես ասում են, կրկին չստացվեց: Սևակից երկու տող է կարդում հաղորդավարը` այդ երկու տողի մեջ էլ՝ սխալ.

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Հ1-ն ընտրել է Սևակի «Անլռելի Զանգակատունը», որն իսկապես ամենաընդգրկուն կերպով է ներկայացնում Ցեղասպանությունը տեսած մեր ժողովրդի տառապանքը: Ահա այս մասին պատմող գովազդում հաղորդավարն ընթերցում է պոեմից երկու տող՝ հրաշալի տեմբր, գեղեցիկ ասմունք, բայց ճշտություն չկա ՝ «մշտահունչ Զանգակատուն» սևակյան արտահայտության մեջ  «մշտահունչ» բառը փոխարինվել է  «մշտաշունչ»  բառով:

Հասկացանք, որ հաղորդավարը գուցեև վրիպել է, բայց մեկ շաբաթ Հանրայինի «պանթեոնի աստվածային»  լրագրողներից ու խմբագիրներից ոչ ոք չի՞ լսում այդ տեքստը, ողջ հանրայինում կա՞ մարդ, ով Սևակի այդ գործը կարդացել է, թե՞ նկատողներ եղել են, բայց հույսը դրել են ժողովրդի անուշադրության վրա…՝ դե մի տառ է էլի …

Օգտատեր Զար Դիլանյանն է կիսել իր մտահոգությունը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ