12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Մեր դռները բաց են ձեզ հետ բիզնեսի ու առևտրի համար. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը Հայաստանում ամենամեծ ներդրում իրականացնող երկրներից մեկն է: Այս մասին այսօր «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:

Նա նշել է, որ այդ ներդրումները կարող են ավելի մեծանալ, եւ կարեւոր է, որպեսզի հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին:

«Որպես դեսպան իմ նպատակներից է զարգացնել երկու երկրների միջեւ բիզնեսի և առևտրային հարաբերությունները»,- ասել է նա:

Միլզը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության առջև ԱՄՆ-ի դռները չեն փակվել:

«Մեր դռները բաց են ձեզ հետ բիզնեսի ու առևտրի համար: Մենք հավատում ենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը Հայաստանն է կայացրել, և այդ որոշումը մեզ համար հնարավորություն չի փակել, ու, ըստ էության, այն կարող է հնարավորություն ստեղծել»,- ասել է նա` նշելով, որ դեսպանատանը գործող թիմը եւս կարող է օգնել ու բացատրել ցանկացողներին, թե ինչպես իրականացնել բիզնես:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ