22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարդան Օսկանյանը կրկին կանչվել է ԱԱԾ եւ ցուցմունք չի տվել

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր վարդան Օսկանյանը “Ֆեյսբուք” սեցիալական ցանցի իր էջում գրում է. “Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ”:

Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել գործի մանրամասների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ