07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ թանկացրեցիք․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, որ 2018-ի իշխանազավթումից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ Երևանում տիրում է տոտալ «բարդակ», դրա մասին արդեն գիտեն բոլորը։
Ամեն ինչ թանկացրեցիք՝ հարկերը, գովազդային տուրքը, կայանատեղիները, գույքահարկը։ Իրականացվեց Նիկոլ Փաշինյանի երազանքներից մեկը՝ քաղաքացին իսկապես դարձավ «տուգանքի մատերիալ», և այս հարկերի և մարդկանց կլպելու ֆոնին ունենք զրո կազմակերպվածություն, խայտառակ կոռուպցիա և թալան։ Շունը տիրոջը չի ճանաչում թե՛ բանակում, թե՛ քաղաքապետարանում, բայց այսօր շատ-շատ քաղաքացիների խնդրանքով պետք է բարձրաձայնեմ ջրահեռացման հարցը։
Անձրևաջրերի հոսքը դեպի շենքերի նկուղներ այնքան մեծ թափով է լինում, որ տեղեր կան, որտեղ 1 մետր և ավել ջուր է լցվում։ Այսինքն՝ նկուղ թե կիսանկուղ հայտնվում են ջրհեղեղի մեջ, և ամենակարևորը՝ քաղաքացին մնում է անօգնական։ Զանգում են թաղապետարան, ասում են՝ քաղաքապետարան զանգեք։ Զանգում են քաղաքապետարան, ասում են՝ «Վեոլիա Ջուր» զանգեք։ Զանգում են «Վեոլիա Ջուր», ասում են՝ հայտը գրանցել ենք, բայց ոչ մի բան չեն անում։ Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի, ձեր խելքի բանը չի, գիտենք։ Գոնե տրուբա նորմալ սարքեք։ Թվում էր, թե նման բաները գ
ոնե կարող եք անել, բայց ոչ» ։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ