17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը դեռ չի՞ հրավիրվել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» կարգախոսի ներքո

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին դեռ չի՞ հրավիրել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» հենց վարչապետական կարգախոսի ներքո:

Չէ՞ որ պետության կանխավարկածը պարտադիր է դարձնում վարչապետի հարցաքննությունը, երբ նա հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի «պայմանավորված սցենարի» վերաբերյալ ունի այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ չունի ամբողջ իրավապահ համակարգը միասին վերցրած:

Կրկնեմ, այդպիսի հայտարարության պարագայում պետության կանխավարկածը ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ պետք է ստացած լիներ իրավապահ կառույցին ներկայանալու և ցուցմունք կամ վկայություն տալու ծանուցում»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ