14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մեր մոտիկ կոռուպցիոները շնորհքով, հարգված մարդ է» /վիդեո/

ՄԱԿ անդամ Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանն ասաց, որ Հայաստանում ձևավորվել է մի պետական համակարգ, որը ենթադրում է կոռուպցիայի գոյություն: «Այլապես կարող է կառավարման համակարգում հայտնվի մի տարր, որը կառավարելի չէ այդ տիպի կառավարման մոդելի համար:

Ցանկացած գեղեցիկ դատողություն, որ վերածվի գործի, գործողը կշպրտվի համակարգից դուրս, որովհետև դա կլինի օտար տարր, իսկ անկառավարելի, անկախ տարրն ընդունելի չէ մեզ համար: Եթե ուզում ենք կոռուպցիայի դեմ պայքար տանել, պետք է համակարգային փոփոխություն անել»,-նկատեց նա:

Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ կոռուպցիան այսչափ արմատավորված է մեզանում, քանի որ հասարակությունն ինքնին այդ երևույթին հարգանքով է վերաբերվում: «Մեզ համար կոռուպցիոներն աչքի փուշ է, սրիկա է, բայց մեր մոտիկ կոռուպցիոները շնորհքով, հարգված մարդ է, ընկերական շրջապատում այս մարդը հարգված է: Խնդիրն ավելի խորքային է, քան մենք ենթադրում ենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ