17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գուցե վաղվանից էս գործը թարգեմ…

Ամեն առավոտ նույն տաքսի ավտոմեքենան եմ նստում: Նախնական պայմանավորվածություն կա: Տաքսու միշտ ժպտերես վարորդը այսօր տխուր էր, փորձեցի պարզել պատճառը:

«Գուցե վաղվանից էս գործը թարգեմ, իրոք չեմ կարա, անգամ մտածում եմ գնամ… հարմար տեղ եմ ման գալիս»,- մի քանի բառով փորձեց պարզաբանել նա:

«Ինչո՞ւ»,-հարցրի:

«Էս ավտոյի շնորհիվ ընտանիք ու երեք երեխա եմ պահում, բայց հիմա արդեն խնդիր կա»,-ասաց:

«12 հազար լիցենզիայի համար վճարը խնդի՞ր է»,-հարցրի:

«Ցավդ տանեմ, քուրս, մենակ ախր էտ 12 հազարը չի: 55 հազար հաշվիչ պետք ա առնեմ, 27 հազար՝ ԱՊԱ, ընդեղ գազի բալոնի 12-նա  ու էլի բաներ: Հիմա ես եմ ու մի ամիս հետո չեմ ուզում տաքսի քշեմ, կարա՞ս ասես երեխուս բերնից ոնց կտրեմ ու էտ ծախսը անեմ …

Հանրապետությունում գնալով ավելանում են տաքսու վարորդները ու նրանց մեջ կան գիտության թեկնածուներ ու այլ աստիճաններ ստացած անձիք: Ես շինարար եմ ու գործս սեզոնային է, դէ հիմա ասեք՝ ի՞նչ անեմ…»,-ասաց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ