20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեւ-մութ օրեր Ալիկի համար. Երկիր

ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: “Երկիր”-ի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են:

Թերթի աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն` Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները եւ մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց համար Սարգսյանի հետ այլեւս կապ չպահպանելը ավելորդ գլխացավանքից ու “Ալիկի մտերիմ” պիտակից ազատվելու միջոց է:

Ի դեպ, Արտաշատի որոշ շրջանակներում կրկին խոսակցություններ են հասունացել թե Ալիկ Սարգսյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչեւ նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա` շատերի հետ միասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ