01 Մարտի, Saturday, 2025
KFC

«Աբսուրդ է»

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապուշություն է համարում այն տեսակետը, թե սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է կրկին ընտրվել: «Այդ ապուշությունն արդեն վաղուց է շրջանառվում. նման մտքեր մոգոնողները անգամ փորձ չեն արել գոնե տարրական ուսումնասիրություն կատարել, թե ինչ է ԱԺ նախագահի պաշտոնը, և ինչու է այն համարվում երկրորդը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ մամուլում, քաղաքական ուժերի կողմից շրջանառվում է տեսակետ, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանը «ցանկանում է վերարտադրվել» և խորհրդարանական համակարգի դեպքում նշանակվել ԱԺ նախագահ:

Նախարարն ընդգծեց, որ ԱԺ նախագահն այն եզակի պաշտոնյաներից է, որ իրականում բարձր դիրք ունի, սակայն որևէ լիազորություն չունի հատկապես գործադիր իշխանության բնագավառում, և հենց այդ պատճառով է, որ երբ երկրում նախագահ չկա, նա է ժամանակավորապես կատարում նախագահի պարտականությունները, որպեսզի չունենա արհեստական առավելություններ ընտրությունների ժամանակ: «Այսինքն՝ խնդիրը շատ պարզ է, և ասել, որ նախագահը հավակնում է այդ պաշտոնին, բացարձակապես աբսուրդ է»,-նկատեց նա:

Դավիթ Հարությունյանի համար ավելի հասկանալի կլիներ, եթե Սերժ Սարգսյանի անունը շրջանառվեր որպես հաջորդ վարչապետի, սակայն դա էլ է բացառում. «Նախագահն արդեն ասել է, որ չի պատրաստվում վարչապետ դառնալ, բայց եթե որևէ մեկը ցանկություն ունենար պահպանելու իշխանութունն, ապա առավել հավանական է, որ հավակներ հենց վարչապետի պաշտոնին»:

Անդրադառնալով բարեփոխումների հայեցակարգին և թե կառավարման որ մոդելի վրա է կանգ առել Սարգսյանի ընտրությունը՝ Հարությունյանն ասաց. «Նախագահն իր խոսքում նշել է, որ հակված է խորհրդարանական մոդելին, սակայն ունի որոշակի մտահոգություններ, և մտահոգությունները հիմնականում պայմանավորված են անվտանգության հարցերով. նա անգամ լրացրեց իր խոսքը և հայտարարեց, որ եթե հաջողվի այսօրվա մարտահրավերներին համապատասխան գտնել անվտանգության այնպիսի մոդել խորհրդարանական հանրապետության պայմաններում, որն իսկապես չի վտանգի անվտանգությունը, ապա միանշանակ այդ ուղղությամբ կգնանք, բայց եթե չհաջողվի գտնել նման մոդել, ապա ավելի ճիշտ է մի պահ հապաղել և փորձել բարեփոխել այսօրվա կիսանախագահական մոդելը»,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ