03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ջերմությամբ եմ ընդունում կոռեկտ հումորը»

«Սուտը չեմ տանում ու չեմ սիրում՝ բացարձակապես բոլոր իր դրսևորումներով, նույնիսկ կենցաղային մակարդակի մանրուքների, որովհետև դա ազատությունս կաշկանդող, սահմանափակող երևույթ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է եղել վերջին ժամանակների ընթացքում լսած ամենամեծ սուտը: «Ստից զերծ մնալու մեջ ես տեսնում եմ իմ ազատությունը, դրա համար կարծում եմ՝ կատակի, երգիծանքի, հումորի օրը ստի օրվան վերածել չարժե»,-նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ ապրիլի մեկին պետք է ուրախ հումորներ անել, ինչը կարող է ժպիտ առաջացնել: Իսկ թե որն է եղել ամենատպավորիչ հումորը, որ երբեք չի կարող մոռանալ պատգամավորը, նա ասաց.

«Բարեբախտաբար, դրանք եղել են բազմաթիվ ու բազմապիսի, որովհետև ես կատակասեր և կոռեկտ հումորի կողմնակից անձնավորություն եմ, ջերմությամբ ընդունում եմ կոռեկտ հումորը, և ինքս էլ փորձում եմ դրա տարածման գործում մասնակցություն ունենալ: Այս պահի դրությամբ որևէ առանձնահատուկ բան չեմ կարողանում մտապահածիցս հիշել»:

Քանի որ օրն աշխատանքային է, պատգամավորը դեռևս հումորներ չի արել: «Աշխատանքային օրվա ավարտին կմտածեմ այդ մասին»,-նկատեց նա:  

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ