11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տգետներն են համոզված, որ ապրելու համար խելք պետք չի

Այսօր ապրիլի 1-ն է՝ խաբելու օրը: Շատերի համար սա մասնագիտական տոն է: Սա տարվա մեջ միակ օրն է, երբ սուտը որպես երկրորդ մասնագիտություն ընտրած բազմաթիվ մարդիկ աշխատում են լեգիտիմ և առանց թաքնվելու: Նման մարդիկ սովորաբար գավառամիտ են, ովքեր քաջնազարյան սինդրոմով հասել են որոշակի դիրքի:

Այդ տեսակը առանձնանում է իր արծաթասիրությամբ և ագահությամբ: Գրագետ ու ինտելեկտուալ մարդը կարիք չունի ստելու, խաբելու, բանսարկելու, անվանարկելու… Տգետներն են փորձում իրենց գլխի դատարկ հատվածը լցնել խարդավանքներով և համոզված են, որ ապրելու համար խելք պետք չի: Պետք է ճարպկություն և զոռբայություն: Թող այսօր նրանք այդպես մտածեն, այսօր նրանց մասնագիտական տոնն է: Ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է Նարեկ Մալյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ