Երբեւէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար
Այն, ինչ նախատեսել էինք անել, արեցինք՝ խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ասատրյանը:
«Քանի՞ կոպեկ արժի վախեցած գալը, սպասում է, որ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»:
Կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար պաչողի համար բախումը էակա՞ն է»:
Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը եւ մնացածը, որ կորցրել ենք: Նա Արցախը հանձնել է հայրենասիրությունից դրդվա՞ծ: Եթե ինքը հայրենասեր է, ուրեմն ոչ մի նորմալ հայ հայրենասեր չի: Երբեւէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար, ոնց որ ինքն է»:
Որդեկորույս ծնողները Եռաբլուրում են երեկվանից: Նրանք նախապես հայտարարել են, որ հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը եւ որ այսուհետեւ Եռաբլուրում օրակարգը որդեկորույս ծնողներն են թելադրելու: