20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկարամյա մանկավարժը “Ժառանգության” բլբուլին տեղն է դրել. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի,  երեկվանից “Ժառանգության” գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է “Ժառանգության” բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը` կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` “Կենտրոնում” ու “Արմենիայում” քիչ երեւա, քանի որ դա ընդհանուր շահերից է բխում: Ավելին, Սաֆարյանը, Բախշյանին անգամ խորհուրդ է տվել եթերներում հյուրընկալվելուց եւ խոսելուց առաջ “ճշտվել” “Ժառանգության” լիդերների հետ:”Չորրորդ ինքնիշխանություն” թերթն է գրում այս մասին ու ընդգծում` քանի որ, ըստ “Ժառանգության” “լիդերի”, “այդկերպ գոնե կտեղեկանանք, թե որ ուղղությամբ պետք է տանեք մեր քննադատությունը, եւ ում ինչ դիրքերից է պետք ուղարկել “մեսիջները”: Սակայն ասում են, որ Բախշյանը Սաֆարյանին իր տեղն է ցույց տվել` ասելով. “Երիտասարդ, դու դեռ պետք է մեծանաս, որ նոր ինձ բան սովորեցնես”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ