Անհասկանալի է ու աբսուրդային. «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունից /վիդեո/
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին բավական քիչ մարդիկ են մասնակցում, և իշխանությունները, ուշադրություն դարձնելով այդ հանրահավաքներին, մասսայականություն են ապահովում այս ուժի համար: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ հավելեց, որ այդ ուժի որոշ հայտարարություններ աբսուրդի ժանրից են:
«Անհասկանալի է, թե ոնց է քաղաքական ուժը հայտարարում, որ ապրիլի 24-ին ժամը վեցին հեղափոխություն են անելու: Միգուցե ցանկություն կա ամեն դեպքում խափանել ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն ու որոշ երկրների ղեկավարներին հեռու պահել այստեղից»,-ասաց Քոչարյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: