11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Պուտի՛ն, դու կանչել ես, դու էլ լուծիր հարցերը»

Բլոգեր Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հորդորեց ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի ղեկավարություններին հարցնել, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում Աստանայում կայացած հանդիպմանը: «Դա պետք է հարցնել այդ երեք երկրների ղեկավարություններին: Չգիտեմ՝ ինչու չի հրավիրվել, բայց Պուտինը, որ բոլորը մտածում են, որ հիվանդ է, առաջինը զանգահարել է մեր նախագահին»,-նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանը միացել է Ռուսաստանի խաթեր, և չի կարելի հիմա ասել, որ Ռուսաստանը «տոտալ իգնոր է անում»: «Հայաստանին չի հետաքրքրում Բելառուսի ու Ղազախստանի պահվածքը, Պուտի՛ն, դու կանչել ես, դու էլ լուծիր հարցերը: Նախագահի վերջին մի քանի հայտարարություններն ու տարբեր պաշտոնյաների ակտիվացած հարաբերությունները Եվրոպայի հետ նշանակում են, որ հանկարծ չմտածեք, որ մենք ձեր ոտքի տակ ենք ու ինչ կուզեք, կանեք»,-նկատեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հավելեց, որ ԵՏՄ-ին Հայաստանն անդամակցում է անվտանգության նկատառումներից ելնելով, և Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ունենանք ոչ թե վասալային, այլ ռազմավարական հարաբերություններ: «Հայաստանը ճիշտ է անում ակտիվ՝ ներգրավվելով ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված ՌԴ-ից Ադրբեջանին զենք վաճառելու հետ, ապա Նարեկ Գալստյանը շեշտեց. «Նախագահի հայտարարությունը տեղին էր ու ավելի շուտ պետք էր անել, իսկ ԱԳՆ-ն հանդես է գալիս կրավորական կեցվածքով»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ