17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստիպում են տներից դուրս գալ, որ հյուրանոց կառուցե՞ն/վիդեո/

Արդեն երկար տարիներ Տերյան 23,25 և Լալայանց 37շենքերի բնակիչները պայքարում են:Այս  շենքերը  ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահի ոլորտ է համարվել, բայց «Լոքալ դիվելոփերս» կազմակերպությունը արդեն տեսնելով, որ բնակիչները չեն համաձայնում և չեն ուզում լքել իրենց պատմական բնակարանները, դիմել է դատարան և հարկադիր միջոցով ուզում է մարդկանց պարտադրաբար հանել դուրս :

«Ես այսօր կուզենայի անդրադառնալ Սամվել Մայրապետյան անձին, որովհետև եթե մարդուն պետական խնդիրներ են հանձնարարում, ուրեմն մարդը ինչ-որ արժանիքներ ունի»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կառուցապատող ընկերության ղեկավարի իր բնորոշմամբ «ոչ մաքուր» անցյալին անդրադարձավ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գևորգյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ Մայրապետյանը բակում բնակիչների կամքին հակառակ կառուցել է բազմահարկ շենք, որի վերաբերյալ քաղաքապետի և Կառավարության որոշումների մեջ ասվում էˋ դա բնակիչների համար և նրանց խնդրանքով է կառուցվում: Բանախոսը տեղեկացրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, ընդհակառակը բնակիչներն ի սկզբանե  դեմ են եղել շինարարությանը:

Անդրադառնալով խնդրին «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ շենքերիˋ պետական գերակա շահ ճանաչելն արդարացված չէ, քանի որ այս շենքերի տեղերում հյուրանոց է կառուցվելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ