11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած  հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները:

Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։

ՀՀ առողջապահության  նախարարը հանդիպել է նաև  Լատվիայի բժիշկների ասոցիացիայի  նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։ 

Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում  է ունեցել նաև  Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա  առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը,  ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին:

       

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ