19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մյուռոնօրհնությունը Հայոց մեջ

Հայ Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը։ Մեկ այլ ավանդություն հայոց մյուռոնը կապում է Ս․Մովսես մարգարեի պատրաստած յուղի հետ, որ հասել էր մինչև Հիսուսի ժամանակները։ Մյուռոնի ծագմանը նվիրված մի քանի ձեռագրերում նշվում է, որ Ս․ Մովսես մարգարեի պատրաստած յուղն իսրայելացիները իրենց հետ տարան Ավետյաց երկիր, կառուցեցին տաճարը և այն պահեցին Սրբություն Սրբոցում։ Հետագայում Զաքարիա քահանայի կինը՝ Եղիսաբեթը, Ս․ Հովհաննես Մկրտչին մանուկների կոտորածից փրկելու համար փախչում է՝ իր հետ վերցնելով նաև այդ յուղը։

Ըստ Ավետարանիչների՝ Բեթանիայում՝ բորոտ Սիմոնի տանը, մի կին նույն այս յուղը լցնում է Հիսուսի գլխին։ Այս ավանդույթի հիմքում է ընկած Եղրդուտի կամ Շիշյուղո վանքի պատմությունը, որ կառուցված է այն վայրում, ուր Թադեոս առաքյալը թաքցրեց օծման յուղի սրվակը։ Չնայած ներկայացված ավանդույթները տարբեր են, սակայն բոլոր սկզբնաղբյուրները պնդում են, որ Ս․ Յուղը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը, որով օծել է հիվանդ Աբգար թագավորին և բժշկել նրան։

Այնուհետև մեկնել է Տարոն, որտեղ մի մշտադալար եղերդենու տակ թաղել է յուղը։ Դարեր անց Աստված Ս․ Գրիգոր Լուսավորչին տեսիլքում հայտնում է յուղի գտնվելու վայրը։ Նա այդ յուղը խառնում է իր օրհնած առաջին Մյուռոնին։ Այսպիսով, դարեր շարունակ՝ մինչև մեր օրեր, Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել՝ դրան խառնելով լուսավորչավանդ Սուրբ Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս շնորհը փոխանցվի նորին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ