03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Օդաչուներն ամեն օր գալու են կառավարության մոտ. խոստացել են ու չեն կատարել…/վիդեո/

«Մարտի սկզբին կգաք և Ձեր գումարները կստանաք»,-այսպիսի լուծում էր տեսել ՀՀ վարչապետը անցած նոյեմբերին հաշմանդամ օդաչուների հետ հանդիպմանը:

Այսօր հաշմանդամ օդաչուները կրկին կառավարության մոտ են: Նրանք փաստում են, որ մարտ ամիսը արդեն ավարտվում է: Հայկական ավիաուղիների հաշմանդամ օդաչու Մաքսիմ Հակոբյանը նշեց, որ շուրջ հարյուր քսան հաշմանդամ օդաչուներ պետք է  ստանան  մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն դրամ գումար:

Նրանք պնդում են, որ պայքարելու են այնքան, մինչև իրենց գումարները ստանան:Սրանից հետո ամեն օր են գալու:

Հիշեցնենք, որ արդեն ինն տարի օդաչուները չեն ստացել իրենց հաշմանդամության համար նշանակված գումարները:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ