01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Տրտմության, հուսահատության պահերին հայացքդ չկտրես Քրիստոսից…

Հատվածներ «Վան Գոգի նամակները՝ ուղղված եղբորը՝ Թեոդորին» գրքից.

«Ես կոչ եմ անում քեզ, իմ թանկագին եղբայր Թեոդոր, որպեսզի դու նույնպես տրտմության, հուսահատության պահերին հայացքդ չկտրես Քրիստոսից և Նրա անձը առանցքային կենտրոն դարձնես քո բոլոր ձգտումների մեջ: Թանկագին եղբայրս, շնորհակալ եմ Աստծուն՝ ինձ քեզ պես եղբայր շնորհելու համար, ես տեսնում եմ Աստծո նախախնամությունը մեր սերտ ընկերության մեջ:

Ես հաստատել եմ և նորից հաստատում եմ, որ մարդը փրկություն է ստանում ոչ թե տեղական եկեղեցու քահանայի քարոզները լսելով, ինչը շատ կարևոր է, այլ ինքնահրաժարումով և ինքնուրացմամբ՝ Քրիստոսին նմանվելու նպատակով:

Իմ աղոթքը և ներքին ցանկությունն է, որպեսզի իմ հոր հավատն ու հավատարմությունը հանգչեն ինձ վրա, որպեսզի ես էլ ճշմարիտ քրիստոնյա դառնամ և գնալով ավելի ու ավելի նմանվեմ Քրիստոսին… Ես շատ կուզենայի, որպեսզի, փորձվելով ու ընտիր գտնվելով, կյանքի պսակն առնեի և Աստծո առաջ կանգնեի ու լսեի Նրա ձայնը. «Մտիր և ժառանգիր քեզ համար պատրաստված թագավորությունը»:

Շատերը գիտեին, որ Վան Գոգը երբեմն ասում էր.

«Ես խնդրում եմ Աստծուն, որ ինչ դժբախտություն էլ ինձ պատահի, ինչ հոգեվիճակում էլ լինեմ, հավիտենություն մեկնելուց առաջ Նա ինձ ապաշխարելու հնարավորություն տա»:

Գոգենը Վան Գոգի մասին գրել է.

«Բելգիան թողնելուց առաջ ես տեսիլք տեսա. իմ դիմաց կանգնել էր մեկը՝ ճակատին սպիների շարան, ասես փշե պսակի թողած հետքեր. ես տեսա հարուցյալ Քրիստոսին: Կողքին սպիտակ կտավ էր դրված: Եվ Վինսենթը, վերցնելով ներկապնակը, լռության մեջ սկսեց նկարել Քրիստոսին: Ես կանգնած էի Վինսենթի կողքին և նույնպես սկսեցի նկարել, բայց ոչ թե Քրիստոսին, այլ իրեն՝ Վինսենթին. իմ առջև նրա կերպարանքն էր՝ որպես տեսիլք՝ որպես բարություն և հեզություն քարոզող Քրիստոս»:

ՎԱՆ ԳՈԳ Վինսենթ Վիլլեմ- (1853-1890), հոլանդացի նկարիչ-պոստիմպրեսիոնիստ: Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ 1878-79-ին եղել է քարոզիչ Բորինաժում (Բելգիա): Հաճախել է Բրյուսելի (1880-1881) և Անտվերպենի (1885-86) գեղարվեստի ակադեմիաները: Ապրելով Փարիզում (1886-88)՝ ուսումնասիրել է իմպրեսիոնիստների գեղանկարչությունը և ճապոնական գրավյուրան, հաղորդակցվել Պ. Գոգենի որոնումներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ