11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գողացել է հարևանուհու բջջային հեռախոսը

Մարտի 26-ին ստացված օպերատիվ  տվյալներն իրացնելիս  ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները  բաժին են  հրավիրել 1959 թ. ծնված Նիկոլ Բ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, այցելության է գնացել իր հարևանուհի, 1978 թ. ծնված  Ռոզա Թ.-ին և օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու և բնակարանատերերի բացակայության հանգամանքից` հյուրասենյակի սեղանից գողացել է Ռոզա Թ.-ի դստեր` 1999 թ. ծնված Լիլիթ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսը, որը նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, վերադարձրել է Լիլիթ Հ.-ին:

Կատարվում է հետաքննություն, հայտնում է police.am-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ