16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսրայելին լուռ կամ ուղիղ աջակցությամբ խրախուսել են Իրանի ինքնիշխան տարածքում հարվածներ հասցնելը, հիմա էլ թե` աջակցում ենք Իսրայելի պաշտպանության ապահովմանը:

Երբ Իսրայելը այս կամ այն երկրում գործողություն է իրականացնում` չեն ասում, թե այս կամ այն քայլն ինչ ծանր հետևանքների կարող է բերել, առավել ևս` դա կանխող որևէ ջանք չեն գործադրում, իսկ վերջում հերոսաբար պայքարում են կոնֆլիկտը չընդլայնելու դեմ:
Այն, ինչ Իսրայելն արեց Իրանի սրտում` ՀԱՄԱՍ-ի ղեկավարին շարքից հանելու ուղղությամբ, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, այլ երկրում, սակայն իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար գնաց ամենավտանգավոր ճանապարհով:
Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար»  :
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ