Կատուների տերերին նույնպես կսկսեն հարկել /Տեսանյութ/
Քենիայի մայրաքաղաքում կատվազգիների սիրահարներին սպառնում է նոր հարկատեսակը՝ «կատվի հարկը»:
Առաջարկը գալիս է Նայրոբի Սիթի շրջանի միջոցով, որտեղ պահանջում են, որ բոլոր կատուները գրանցվեն իրենց տերերի կողմից:
Նայրոբիում կատուների տերերից կպահանջվի ձեռք բերել տարեկան լիցենզիա, որը կարժենա 200 քենիական շիլլինգ և ապացույցներ, որ կենդանին կատաղության դեմ պատվաստում է ստացել:
Քաղաքի կենդանիների վերահսկողության և բարեկեցության օրինագծի համաձայն՝ նրանք պետք է ապահովեն, որ իրենց ընտանի կենդանիները «այնպիսի ձայներ չարձակեն, որ խաթարեն բնակիչների անդորրը»:
Նրանցից կպահանջվի նաև շոգին փակել կատուներին:
Մանրամասները՝ կից տեսանյութում: