23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Այ սա է, որ Թուրքիային գցում է ջղաձիգ ցնցումների մեջ»

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, հայկական կողմի վարած քաղաքականությանը: Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի քաղաքականությունը վաղուց է տապալված:

-Պարո՛ն Ռուստամյան, Էրդողանը հայտարարեց, որ հայ սփյուռքը պետք է բացի արխիվները: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը և ընդհանուր առմամբ հայ-թուրքական հարաբերությունների վերջին գործընթացները:

-Ընդհանուր այս գործընթացը սպասելի էր, հարյուրամյա տարելիցն է՝ միջազզային օրակագում վաղուց արձանագրված մի կարևոր հարց՝ Հայոց ցեղասպանության հետ կապված, և հիմա այն արծարծվում է նոր շեշտադրումներով: Դրա դատապարտման խնդիրը, ճանաչման խնդիրը, որ վաղուց ընթացքի մեջ էր, հիմա ավելի մեծ հնչեղություն է ձեռք բերում, որովհետև առիթը նպաստող է: Բնականաբար, սա է տեղի ունենում, և ինչպես միշտ, թուրքերը դեռ իննսունամյակին էին խոսում հայկական ցունամիի մասին, և իրենց թվաց, թե իրենք հաղթահարել են այդ ցունամին, բայց ցունամին մի անգամ չի լինում, միշտ էլ լինում է, և այդ ցունամիներն իրենց սպասում են, քանի դեռ իրենք քաղաքակիրթ ժողովուրդներին համապատասխան չեն անդրադառնում նրան, որ չի կարելի հերքել անհերքելին անընդհատ, և ժամանակը երբեք չի խամրեցնելու մարդկանց հիշողությունն այնպես, որ մոռանան փաստերը, որոնք որ ուղղակի ցցուն են՝ և այսպես ասած՝ աչքերն են ծակում մարդկանց, դա անհնար է:

Ինչքան էլ ինքը ձև տա, որ իր արխիվներով եսիմ ինչեր պիտի ապացուցի, եթե մինչև հիմա ինքը հակառակն ապացուցելու գոնե մեկ փաստ ունենար, դա կաներ, ի՞նչ արխիվների մասին է ընդհանրապես խոսում Էրդողանը:

Նախ խոսքը չի գնում Թուրքիայի արխիվներով ապացույց ունենալու մասին, էտ մարդը չի ուզում հասկանալ, որ նույն բանը պետք չէ հարյուր անգամ ապացուցել: Իրենք ուրիշ ճանապարհ չունեն, որովհետև իրենց գաղափարախոսությունը հենված է ժխտողականության վրա: Թուրքիան մտածում է, որ եթե անգամ ճչանաչի ցեղասպանությունը, միևնույնն է, հատուցման խնդիրն իրեն հետևելու է, չնայած երբ խոսում է արխիվների մասին, ասում է, որ չեմ ասում, որ բացարձակ հացանք չկա: Նա լավ գիտի, որ ալիբի չունի, և ուրեմն ասել, որ հանցանք չկա, դրա համար պատիժ չկա, այդ տարբերակը չի աշխատում:

-Իսկ եթե շեշտադրումները փոխվեն, ճանաչումից հետո նոր քննարկվի հատուցման խնդիրը:

Նրանք, ովքեր մտածում են, որ կարելի է ճանաչումն անջատել պահանջատիրությունից, սխալվում են, դա նույնն է, որ հանցանքն անջատես պատժից: Սա շատ լավ գիտի Թուրքիան ու այդ պատճառով էլ այնպես է անում, որ ճանաչումն էլ չլինի:

Մենք այդտեղ շատ էական տարբերություն չենք տեսնում: Մենք սկսել ենք ճանաչման գործընթաց չէ՞, բավական երկար ժամանակ այդ գործընթացն է գնացել, մի շարք երկրներ ճանաչել են, դատապարտել: Մենք սրանք բոլորը համարում ենք նույն տրամաբանությանն ուղղված քայլեր ու դրա համար շնորհակալ ենք այդ երկրներից, որովհետև իրենք շատ լավ հասկացել են, որ այն, ինչ կատարվել է որպես ցեղասպանություն, սա չի ուղղված կոնկրետ մեկ ազգի դեմ, սա ուղղված է մյուս ազգերի ու համայն մարդկության դեմ:

Սրանով էր էական նաև, որ մենք ճանաչեցինք հույների ու ասորիների ցեղասպանությունը, այդ տրամաբանության մեջ պետք է նայել: Ցեղասպանությունը հանցանք է` կատարված մարդկության դեմ, և այդ արարքն անանցելի է, ժամկետ չունի: Այ սա է, որ Թուրքիային գցում է ջղաձիգ ցնցումների մեջ, որովհետև դուրս է գալիս, որ Հիտլերի ասածը տեղի չի ունենում, որ «հիմա ով է  հիշում Հայոց ցեղասպանությունը»: Աշխարհը հիշում է այն, և մի օր՝ այսօր, թե վաղը Թուրքիան այդ պատասխանը պիտի տա:

-Պարո՛ն Ռուստամյան,  «Գալիպոլիի» քաղաքականությունը կարելի՞ է տապալված համարել՝ հաշվի առնելով, որ մեր միջոցառումներին մասնակցելու են ՌԴ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և այլ երկրների առաջին դեմքերը:

-Թուրքիայի քաղաքականությունը վաղուց է տապալված, իրենք պարզապես չեն ուզում դա տեսնել և ուզում են՝ այն, ինչ-որ մեզ են մեղադրում, իրենք են անում, հերիք է այստեղ-այնտեղ գնալով փողեր ծախսեք և այլն, այդ իրենք են հսկայական գումարներ ծախսում:

Այսինքն՝ իրենց այդ քաղաքականությունն է՞լ հօգուտ մեզ եղավ:

-Հօգուտ մեզի հարցը չի, սա արդարության համար պայքար է, և այս հարցն արդեն վաղուց միջազգային օրակարգի հարց է: Սա միայն հայ-թուրքական հարաբերությունների հարց չի, սա է խնդիրը: Սա մարդկությանն է մարտահրավեր, և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մի պարզ բան, որ եթե այս ամենը չեն հասկանում, դասեր չեն քաղում, ցեղասպանությունները կրկնվում են անընդհատ: Հիմա՝ այս դարում, նոր ցեղասպանությունների փաստեր ենք արձանագրում, նույն տրամաբանությունն է գործում, ցեղասպան կողմը միշտ իրեն համարում է գերադասելի, մյուսին ստորադասելի և իրեն համարում է ամենացանկալի ազգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ