Եղանակը ավելի կտաքանա
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 22-25-ին կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 24-26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 22–ի ցերեկը կլինի 32-34 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։