«Խաղաղ պայմաններում` 6 ամսում 22 զոհ` բանակում. սա սարսափելի է, սա անտերություն է մեր երկրում»
Վերջին ողբերգական պատահարից՝ ռազմաուսումնական ինքնաթիռի կործանումից հետո սոցիալակամ ցանցերում ակտիվորեն քննարկվում է խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցած զոհերի մտահոգիչ ցուցանիշը: Լրագրող Արման Ղարիբյանը գրել է.
«Միջինում յուրաքանչյուր 10 օրում մեկ զոհ՝ ողջ տարվա ընթացքում:
Այսօր 2024ի 201րդ օրն է: Այս տարի խաղաղ պայմաններում արդեն 22 զոհ ունենք բանակում:
Սա սարսափելի է: Սա անտերություն է: Մարդը արժեք չէ մեր երկրում, ոչ մեկ չի փայփայում հայրենիքի պաշտպաններին՝ բացի նրանց ընտանիքներից»:
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ռազմաուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով 2 զոհ կա։ Վերջերս 18 օրում բանակում 3 զոհ ունեցանք։ Բանակում, ինչպես Հայաստսնի ամեն ոլորտում, բարդակ է, պատասխանատու պաշտոնյաներ չկան։ Իսկ գերագուլն գլխավոր կոչեցյալն անդարդի նման Բեռլինում հեծանիվ է քշում։ Եվ այս ամենը տեղի է ունենում պատերազմից 5 րոպե պակաս իրավիճակում»։ |