22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն ու Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանն ու Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը: Անկախ նրանից, թե ո՞վ է իրականում հրաժարվել Լոնդոնում առաջարկված երկկողմ հանդիպումից, կարելի է ենթադրել, որ.
1. Կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը, կամ էլ երկուստեգ պատրվակներ են փնտրում այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացը դանդաղեցնելու, ձգձգելու կամ առաջիկայում դրանում նոր պահանջներ ներառելու համար: Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի ադրբեջանական կողմը:
2. Արտաքին ազդեցության որոշ կենտրոններ (կամ դրանցից առնվազն մեկը) դեռևս ամբողջությամբ բավարարված չեն համարում իրենց շահերը և խնդրել են իրենց ազդեցության տակ գտնվող կողմերից մեկին՝ չգնալ երկկողմ հանդիպման (անցանկալի պայմանավորվածություններից խուսափելու համար): Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի հայկական կողմը:
3. Մոտ ապագայում տարածաշրջանում կարող են սպասվել արտաքին շահերի վերադասավորումներ ու գործընթացների վրա ազդեցության փոփոխություններ, որոնք հղի են նոր մարտահրավերներով և/կամ նոր հնարավորություններով: Այս պարագայում հավանական է, որ երկու կողմերն էլ, խորհրդակցելով իրենց տերերի հետ, ինչ-ինչ ակնկալիքներով և ժամանակ շահելու նպատակով  հրաժարված լինեն հանդիպումից՝ մեղքը գցելով մյուս կողմի վրա:
4. Եկել է իր “եփած շիլան համտեսելու” ժամանակը և Փաշինյանը խուսափում ու վախենում է գործընթացը տանել ավարտական փուլ: Սա քիչ հավանական է, բայց ենթադրելու տեղ ունի, որովհետև այնքան փորձանք, կորուստ ու ձախողում, որ այս կառավարությունը բերել է մեր երկրի ու ժողովրդի համար՝ թույլ չի տալիս մտածել, որ Փաշինյանը հանկարծ սկսել է մտածել Հայաստանի շահերի մասին»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ