01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՕԵԿ-ին մերժել են

ԱԺ-ում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն անդրադարձավ քաղաքացիներին արտարժույթով պայմանավորված վարկերի մասին  ՕԵԿ-ի առաջարկած նախագծին:

«Ճիշտ չի, երբ մեր քաղաքացիները վարկեր են վերցնում արտարժույթով: Դոլար-ռուբլի հարաբերակցության տատանումներն ազդում են բազմահազար քաղաքացիների վրա: Այդ պատճառով շատերը մինչև անգամ սնանկանում են: Այս տեսանկյունից մենք առաջարկել էինք փոփոխություն, որը կառավարությունը մերժեց, պատճառաբանելով ֆինանսական խնդիրներով: Սակայն դեռևս չենք ստացել կառավարության պատասխանը»,-նշեց Շահգելդյանը և շարունակեց. «Մենք կարծիք չենք լսել կառավարության կողմից, թե արդյոք առաջարկվում են խնդրի լուծման այլ մեխանիզմներ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ