06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Էդպիսի թեմա չկա. ինչ է կատարվում Ալիկ Սերգեյիչի հետ

“Նման բան չկա”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը` մեկնաբանելով օրվա մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե Ալիկ Սարգսյանը մեկուսացել է շրջապատից:

“Ես ուղղակի հիմա  քիչ եմ շփվում մարդկանց հետ, աշխատանքս էնպիսին է, որ առավոտը մտնում, երեկոյան դուրս եմ գալիս, ոչ մեկի հետ չեմ շփվում: Ընդամենը դա”,-ասել է Ալիկ Սարգսյանը եւ հավելել, որ շատ զբաղված է եւ  “ամբողջ օրը սրա- նրա հետ  ընկնելու” ժամանակ չունի:

Henaran.am-ի դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ Ձեր ընկերներն Արարատի մարզում  փորձում են ազատվել “Ալիկի մտերիմ” պիտակից”,   Ալիկ Սարգսյանը պատասխանել է.”Ես իմ ժողովրդի հետ մշտապես իմ կապերը պահել եմ բոլոր ժամանակներում: Էդպիսի թեմա չկա եւ երբեւիցե չի էլ եղել”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ