20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին տուրիստը եղել է Նո՞յը

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, VATEL միջազգային ռեստորանային, հյուրանոցային բիզնես-դպրոցի տնօրեն Ռոբերտ Մինասյանի կարծիքով`  վերջին 20 տարիների ընթացքում մեր երկիրը տուրիստական մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ չնչին առաջընթաց է արձանագրել:

“Հայաստանը հրաշալի երկիր է տուրիզմի առումով, և այն կարող է աշխարհում գրավել իր ուրույն տեղը` դառնալով տուրիստական երկիր: Մենք պետք է մեր բրենդն ունենանք, որ որևէ մեկը չկարողանա փոխել այն”,- ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը` նշելով, որ Աստված Հայաստանը ստեղծել է տուրիզմի համար, և առաջին տուրիստը եղել է Նոյը:

Ռ.Մինասյանը կարծում է,որ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված պաշտոնական տվյալները` զբոսաշրջիկների` Հայաստան այցելության վերաբերյալ, համապատասխանում են իրականությանը: ՀՀ կառավարությունը նախատեսել է, որ 2030թ. Հայաստան պետք է այցելի 3 մլն տուրիստ, Հայաստանի ներքին տուրիզմով պետք է շրջագայի շուրջ 1.5 մլն զբոսաշրջիկ, Հայաստանում պետք է լինի մոտ 51 հազար քնատեղ:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում ներմուծվել է Vatel կրթությունը` հյուրանոցային, ռեստորանային տուր- բիզնես, որի շրջանակներում, ըստ նրա, իրենք համագործակցում են Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ:

«Տուրիստն այցելելով ցանկացած երկիր, 2-3 աշխատատեղ է ստեղծում, ուստի ներդրում է ունենում այդ երկրի պետբյուրջե` ապահովելով բարեկեցիկ կյանք»,- ասաց նա:

Ռ.Մինասյանը ափսոսանք հայտնեց, որ մարզերում այսօր չկան տուրիզմի պատասխանատուներ, մասնագետներ, և ոչ ոք չգիտի` քանի զբոսաշրջիկ է այցելում իրենց մարզ, որ երկրներից են, որոնք են մարզի տեսարժան վայրերը և այլն, մինչդեդ ըստ բանախոսի`Հայաստանի յուրաքանչյուր մարզում պետք է լինեն տուրիստական կրթություն ստացած տուրիզմի մենեջերներ, սպասարկման մասնագետներ:

Հատկանշական է, որ 2012թ. առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, ինչը Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորի ղոսքով`պայմանավորված է մեր երկրի սպասարկման ոչ բավարար մակարդակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ