«Եթե ուժ կիրառվի՝ մենք էլ ուժ կկիրառենք…» /վիդեո/
Արդեն 8 տարի է, որ Տերյան փողոցի 3 շենքերի բնակիչները պայքարում են: Նրանք բողոքում են գործարար Սամվել Մայրապետյանի ապօրինությունների դեմ:
«Ոտնահարվում է բնակչի իրավունքը: Կա փաստաթուղթ, որտեղ բացառիկ գերակա և հանրային շահ ընդունելու դեպքում կառուցապատողի և կառավարության միջև կնքվում է պայմանագիր»,-մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ, շենքերից մեկի բնակիչ Վարդան Գերավետյանը:
Գերավետյանը փաստում է, որ բնակիչները վճռական են տրամադրված և պայքարելու են.«Եթե մեր նկատմամբ կիրառվի ուժ, ուրեմն մենք էլ կկիրառենք ուժ: Եթե պատրաստ են մեզ սպանեն, ուրեմն մենք պատրաստ ենք մեռնել՝ մեր շեմին ու դուրս չենք գա մեր տներից»,-ասաց Գերավետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: