2001թ. Հանրապետական կուսակցության ուխտագնացությունը Աղձք․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2001թ. Հանրապետական կուսակցության ուխտագնացությունը Աղձք:
Աղձք՝ հայոց Արշակունի արքաների դամբարան, 4-րդ դար, միակը Հայաստանում:
Պատմահայր Խորենացու վկայությամբ 360-ականներին պարսից զորքերը, գրավելով Անի ամրոցը, ավարի է առնում այնտեղ պահված բոլոր արքունական գանձերը և իր հետ տանում հայոց արքաների ոսկորները:
Սակայն հետո հայոց նախարարները հետ վերցրին արքաների ոսկորները և թաղեցին Աղձք գյուղում:
Փավստոս Բյուզանդը վկայում է, որ հայոց զորքը Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ պարտության է մատնում պարսից զորքին և արքաների ոսկորները ամփոփում Աղձքում:
Այս արքայական դամբարանը խորհրդանշում է հայ ժողովրդի ռազմական ուժն ու պետականության անքակտելիությունը»: