06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անկախության տոնը՝ ստրուկների աչքերով

«Հրապարակ օրաթերթ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Հուլիսի 2-ը ԱՄՆ Անկախության տոնն է, ամերիկյան ամենասիրված տոներից մեկը, որը Միացյալ Նահանգների քաղաքացիները նշում է աշխարհի բոլոր անկյուններում` ի ցույց դնելով իրենց հպարտությունը, որ նման մեծ ու հարուստ երկրի քաղաքացիներ են: Երկիր, որը կարող է ահռելի քանակությամբ ու չափերի դեսպանություններ ունենալ անգամ Հայաստանի նման փոքրիկ երկրներում եւ որի դեսպանը կարող է ելույթ ունենալ անգլերենով` առանց թարգմանչի, եւ կարող է ցանկացած մուտք ունենալ տվյալ երկրի կառավարություն, հրահանգներ տալ, միջամտել ցանկացած գործունեության եւ այլն: Այո, մեծ, ինքնիշխան, ուժեղ պետության քաղաքացի լինելը երեւի ուրիշ հաճույք է, որը մենք չենք զգացել ու երբեք էլ չենք զգալու: Բայց չենք զգալու ոչ թե այն պատճառով, որ մենք բախտ ենք ունեցել որպես հայ աշխարհ գալու, այլ որովհետեւ դժբախտություն ենք ունեցել նման իշխանություններ ունենալու: Իշխանություն, որը չգիտի, թե ինչ է ինքնիշխանությունը, ինքնասիրությունը, ինքնուրույնությունն ու ազատությունը:

Այ, ԱՄՆ քաղաքացիները` վաղ տարիքից, գիտեն դա ինչ է եւ լիուլի իրացնում են այդ ամենը: Մենք` հայերս, չգիտենք ու չենք էլ սովորում: Որպեսզի պարզ լինի, թե ինչ նկատի ունեմ մի օրինակ բերեմ:

Հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանությունում Անկախության տոնին մասնակցում էին նաեւ իշխանության ներկայացուցիչներ` ԱԺ-ից, կառավարությունից: Սկզբում ելույթ ունեցավ դեսպան Քվինը, ապա ողջույնի խոսք ասաց ամենաբարձրաստիճան պաշտոնյան` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ոչինչ որ դա մի հոգնած, ծեր, անհավես մարդու ելույթ էր, ուշադրությունս գրավեց այն, որ 2 շնորհավորական նախադասությունից հետո բանախոսը, մոռանալով «թե ինչի համար ենք հավաքվել», սկսեց շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին ու խաղաղության գործընթացի մասին խոսել` իր երախտագիտությունը հայտնելով այդ գործընթացին ամերիկյան աջակցության համար: Իսկ երեկ էլ վարչապետ Փաշինյանն ուղերձ հղեց ԱՄՆ նախագահին` շնորհավորելով, ապա, Մհեր Գրիգորյանի օրինակով, երախտագիտություն հայտնելով «1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի» հիման վրա սահմանների անխախտելիությանն ուղղված աջակցության համար եւ վերահաստատելով «Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին»:

Ի՞նչ կապ ունի ամերիկյան տոնը ձեր խաղաղության օրակարգի ու կեղծ սահմանազատման հետ: Ինչո՞ւ եք ամերիկյան կողմին նման հավաստիացումներ ուղղում իրենց տոնի առիթով: Անկախության, ինքնիշխանության, ազատության այդ տոնին նվիրված ինչո՞ւ եք ստրուկի ճառեր արտաբերում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ