02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի վարչակազմը շարունակում է քանդել Ստեփանակերտի բնակելի թաղամասերը

Ադրբեջանի վարչակազմը շարունակում է քանդել Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Այս անգամ ԼՂՀ մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ, քանդվել են բնակելի շենքեր Արցախբանկի վերևում՝ Կնունյանց փողոցի երկայնքով, մինչև Գարեգին Նժդեի խաչմերուկը։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ ձեռնարկել քայլեր՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին։ Այլընտրանքն ինքնակազմակերպվելն ու ստիպելն է, որ իրենց հրապարակային գործողություններով զբաղվեն այդ հարցերով։ Բոլորն, այդ թվում՝ միջազգային հանրությունը, պարտավոր է հասկանալ, որ մենք լուռ չենք հետևելու, թե ինչպես է կործանվում մեր անցյալը և շարունակում են ոտնահարվել մեր իրավունքները։

 

Սերգեյ Շահվերդյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ