20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Շաբոյանը խոստացավ բացահայտել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ-ի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց, թե վերահսկվում է արդյոք առաջին անհրաժեշտության ապրանքների հետևողական գնագոյացումը: Պատգամավորի խոսքով՝ տնտեսվաղորներն անտեսում են օրենքի պահանջները, որից օրինակ գնորդն իրավունք ունի որոշակի ժամկետում հետ վերադաձնել ապրանքը:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ գնագոյացման խնդիրը գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում այնքանով, որքանով որ իրենց վերաբերում է, այսինքն՝ եթե այդտեղ կա մենաշնորհի հարց: «Մնացած դեպքերում ազատ շուկայական պայմաններում, գիտեք, որ գներն առաջանում են առաջարկի և պահանաջարկի պայմաններում, և տարբեր գործոներ են ազդում գնաճի վրա»,-ասաց նա:

Շաբոյանը նշեց, թե օրինակ՝ փոխարժեքի տատանումների պայմաններում գնայոգացումն այդքան մեծ չի եղել, որքան որ սպասելի էր: Ինչ վերաբերում է տնտեսվարողների կողմից օրենքի անտեսմանն, ապա ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ հարցին հետևողական լինել, ուսումնասիրել, բացահայտել և ներկայացնել արդյունքները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ