Եղանակը շարունակում է տաքանալ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 17-ին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 32-34, երեկոյան՝ 25-27 աստիճան։