«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և հասարակական գործիչ Նարեկ Մալյանին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:
Տարբեր քաղաքացիներ, ակտիվիստներ, գործիչներ տարբեր ժամկետներով ազատությունից զրկվում են, հետո ազատ արձակվում, սակայն Մամիկոնը, Նարեկն ու Արմեն Աշոտյանը շարունակում են կալանավայրում մնալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի գյումրեցի հասարակական ակտիվիստ Կարապետ Պողոսյանին, ով շուրջ 1 շաբաթ է անազատության մեջ է:
Կարոն խնդրեց փոխանցել, որ ավելի լավ ու պատվաբեր է քաղաքական հայացքների համար նստելը, քան այս իշխանությունների նման ապօրինությունների մեջ թաթախվելը:
Այս իշխանությունը արգելակներ չունի և իր քաղաքական հեգեմոնիան ապահովելու համար պատրաստ է ամեն ինչի» :