24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն ԱԺ-ի վրա։

«Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ պետականությունը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ