22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելը հրթիռներ է արձակել դպրոցի դասասենյակներից ներս, տասնյակ մարդիկ զոհվել են /Տեսանյութ/

Գազայի կենտրոնում գտնվող հարյուրավոր տեղահանվածներով լեփ-լեցուն ՄԱԿ-ի դպրոցին Իսրայելը  ավիահարվածներ է հասցրել. որի  հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ:

Տեղի լրագրողները BBC-ին հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել Նուսեյրաթ փախստականների ճամբարի դպրոցի

վերին հարկի դասասենյակների ուղղությամբ։

ՀԱՄԱՍ-ի լրատվական գրասենյակը Իսրայելին մեղադրել է «սարսափելի ջարդ» կատարելու մեջ։

Շտապօգնության և փրկարարական խմբերը վիրավորներին և մահացածներին տեղափոխում են մոտակա հիվանդանոց։

«Բավական է պատերազմը, մենք տասնյակ անգամներ տեղահանվել ենք։

Նրանք սպանեցին մեր երեխաներին, երբ նրանք քնած էին»,- տեսանյութերից մեկում բղավել է հարձակման հետևանքով վիրավորված կինը։

ՀԱՄԱՍ-ի լրատվական գրասենյակի տնօրեն Իսմայիլ ալ-Թավաբտան հերքել է Իսրայելի այն պնդումները, թե ՄԱԿ-ի դպրոցը թաքցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը:

«Օկուպացիոն ռեժիմը օգտագործում է … կեղծ հորինված պատմություններ՝ արդարացնելու այն դաժան հանցագործությունը, որն իրագործել է տասնյակ տեղահանված մարդկանց նկատմամբ», –

ասել է նա Reuters լրատվական գործակալությանը:

Իսրահելը հայտարարել է,  որ սպանել է ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի «ահաբեկիչներին», որոնք մասնակցել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում տեղի ունեցած հարձակմանը,

երբ մոտ 1200 մարդ սպանվել է, ևս 251-ը պատանդ են վերցվել:

Այդ ժամանակից ի վեր Գազայում սպանվել է առնվազն 36580 մարդ, ըստ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ