08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՆԳ նախարարը Փաշինյանի բաժակի ընկերն է, Սրբազանի հետ չի հանդիպի. Աննա Մկրտչյան

Եթե ունենայինք ՆԳ նախարար՝ գուցե նա հանդիպեր Սրբազանի հետ, բայց քանի որ նա Նիկոլի բաժակի ընկերն է՝ իհարկե չի հանդիպի. այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

 

«Երբ երկրի ՆԳ ձևական նախարարի ֆունկցիան միայն այնպես անելն է, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ ՀՀ քաղաքացիներին չհանդիպի, նշանակում է, որ աթոռի պաշտանմունք ունեցող, սեփական հանցագործությունները թաքցնելու համար ստեղծված խմբակ է, ապա նշանակում է, որ իրենց հանցագործությունները պարտակելու համար է այն ստեղծված»,-ասել է պատգամավորը։

 

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ նախօրեին ոստիկանական ուժի կիրառմանը, Մկրտչյանը նշել է՝ դա ուժի կիրառում չէր, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն էր։

 

«Հանձնարարվել էր ցուցադրական պատժել ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորին, ում անձեռնամխելիությունը պիտի լիներ օրենքով ապահովված և դրա երաշխավորը պիտի լիներ այն մարդը, ով ծեծում էր պատգամավորին։ Իբր թե ոստիկանն է ՀՀ պատգամավորների անձեռնամխելիության երաշխավորը»,-ասել է նա։

 abcmedia.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ