28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին

Լրագրող Դավիթ Սարգսյանը գրում է.

Պատերազմների զոհերի այն բարեկամները, որոնք դեռևս խնդիր չեն տեսնում սրանց իշխանավարման մեջ, իմացած լինեն` հենց այս պահին թափառախումբը հերթական ռեստորանային խրախճանքի մեջ է` իրենց որդիների արյան վրա:

– Այն արցախցիները, որոնք իրենց մեջ դեռևս ուժ չեն գտնում հայրենավաճառին մատնանշելու, իմացած լինեն` մի քանի ամսից այդ չնչին փոխհատուցումն էլ չեն ստանալու:

– Տավուշի և Արարատի մարզերի այն բնակիչները, որոնք կարծում են, թե «սահմանազատումն» ավարտվեց, և ընդվզելն անիմաստ է, թող ուշադիր դիտեն ադրբեջանական պետական հեռուստաալիքի այսօրվա մեծ ռեպորտաժն իրենց գյուղերի «վերադարձի» նախապատրաստման մասին: Վերջնաժամկետն էլ է նշվում, թող հետևեն:

– Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին:

– Այսօր ենիչերիական վարքով աչքի ընկած կարմիր գլխարկները թող ուսումնասիրեն իրենցից տասնապատիկ ավելի զորեղ ուկրաինական «Բերկուտի» պատմությունը, հատկապես` ժողովրդից ծնկաչոք ներողություն խնդրելու դրվագը:

Շարքն անվերջ շարունակելի է…

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ