23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն թե՝ ոչ հիմա, մի քանի րոպեից …

Կան մարդիկ, ովքեր օգտվում են զարթուցիչից, կան մարդիկ, ովքեր քնում են, որքան ուզում են, և կան մարդիկ, ովքեր արթնանում են արդեն առանց զարթուցիչի:

Այսօրվա զարթուցիչները, իհարկե, առաջվանները չեն, դրանք հեռախոսների մեջ են և ունեն շատ հարմարություններ:

Օրինակ, զանգը հնչում է, իսկ դու կարող ես սեղմել կոճակը, և այն կհնչի ավելի ուշ՝ ինչքան ժամանակ հետո որ կուզես:

Դե, մտածում ես, լավ, այսօր էլ չեմ նախաճաշի, դրա փոխարեն մի քիչ էլ քնեմ: Հետո նորից է զանգը հնչում, էլի հետաձգում ես՝ մտածելով, թե կվազեմ՝ չեմ ուշանա աշխատանքից, փոխարենը մի քանի րոպե ավելի երկար կքնեմ: Եվ այսպես… մինչև կիսաքուն ու դժգոհ վեր ես կենում, քանի որ էլ բան չկա զոհելու քնի համար:

Այս ամենը, թեկուզ ծիծաղելի է, բայց նաև` վտանգավոր: Ճիշտ այսպես է լինում մեր հոգևոր կյանքում: Զարթուցիչը հնչում է, ուրեմն ժամանակն է արթնանալու հոգևոր քնից, տաքուկ կյանքից, աննպատակ ու դատարկ ապրելակերպից: Եվ Աստված խոսում է, բայց դու ինքդ ես որոշում, ինչպես զարթուցիչի դեպքում, թե ում հանես քո կյանքից, ում թողնես, գնաս աղոթքի՞, թե՝ մնաս տանը ու մենակ փառաբանես, ում համար դառնաս անհասանելի, ում մերժես, իսկ ում գումար օրհնես:

Իսկ Աստված դեռ խոսում է, բայց դու չես լսում, ուշադրություն չես դարձնում Նրա որոշումներին: Անգամ ինքդ ես որոշում, թե Աստված ինչպես պետք է քեզ հետ խոսի՝ Իր Խոսքի միջոցո՞վ, թե՞ կոնկրետ մարդու շուրթերով:

Եվ ինչն է ցավալին, որ մենք սովորում ենք նման կյանքին, մենք մտածում ենք, որ Աստված, միևնույնն է, խոսելու է մեզ հետ: Այ, կգնամ կիրակնօրյա ծառայության, և Նա կխոսի, կգնամ կոնֆերանսի, և Նա նորից կխոսի:

Եվ մենք չենք անջատում զարթուցիչը, մենք իրականում ուզում ենք արթնանալ ու լսել Նրան, միայն թե՝ ոչ հիմա, մի քանի րոպեից, մի քանի օրից, անգամ մեզանից շատերն արդեն քնած են տարիներ շարունակ: Մենք պարզապես չենք ուզում արթնանալ ու վերջ:

Դե, մի օր կարթնանանք հաստատ, բայց չգիտենք՝ երբ դա կլինի: Եվ մենք ամեն շաբաթ պարտաճանաչ գնում ենք եկեղեցական հավաքույթներին, անգամ վիճում ենք հարազատների հետ, որ թողնեն կոնֆերանսի գնալ առավոտից երեկո, և պայքարելով գնում ենք, ի վերջո: Անգամ բոլորին խնդրում ենք աղոթել մեզ համար, որ զգանք Սուրբ Հոգու ներկայությունը, բայց …

Նկատել եմ, որ մեր քրիստոնեական տարիների ընթացքում մենք ունենում ենք այնքա՜ն շատ վերապրումներ ու զգացողություններ, բայց այնքան քիչ փոփոխություններ: Երբ խոսք է գնում Աստծո հզոր օծության մասին, ապա մենք միանգամից հիշում ենք ինչ-որ հզոր ծառայություն: Ես առաջարկում եմ, որ մենք դադարենք նման կերպ մտածել: Թող Աստծո օծության մասին խոսելիս՝ մենք հիշենք մեր կյանքերի մասին, ոչ թե օրհնված ծառայության, այլ մեր օրհնված կյանքերի մասին: Արդյոք կարևո՞ր է, թե որքան օծված է ծառայությունը, եթե կյանքը մնում է նույնը՝ առանց որևէ փոփոխության:

Այո, զարթուցիչը կհնչի ու կհնչի, Աստծուց խոսք կգա ու կգա, բայց եկեք ապրենք այդ խոսքով, եկեք, ի վերջո, արթնանանք ճիշտ ժամանակին ու ապրենք օծված և օրհնված կյանքով, Աստծո Հոգով լցված կյանքով:

Պավել Ֆյոդորուկ

crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ