08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար

Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է.

«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Ի պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։

Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։

Քիչ մնաց, պինդ կացեք»։

Ավելի ուշ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ իր որոշման պատճառն այն է, որ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն բժիշկ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ