28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Իսրայելը տանկեր է ուղարկում /Տեսանյութ/

Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում կատաղի մարտեր են տեղի ունեցել, երբ Իսրայելը զորքեր և տանկեր է ուղարկել այդ տարածք:

Ցամաքային հարձակումը հետևել է գիշերային ինտենսիվ ռմբակոծություններին:

ՄԱԿ-ի տվյալներով ՝առնվազն 300,000 պաղեստինցիներ փախել են Ռաֆահից, քանի որ Իսրայելն ընդլայնել է իր հարձակումը քաղաքի հարավում և այնտեղ բախվել ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին:

Եգիպտոսն ասում է, որ պաշտոնապես կմիանա Արդարադատության միջազգային դատարանում Հարավային Աֆրիկայի կողմից Իսրայելի դեմ ներկայացված հայցին, որով մեղադրում է Իսրայելին

Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները խախտելու մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 35.034 մարդ, վիրավորվել՝ 78.755-ը:

Հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումներից Իսրայելում զոհերի վերանայված թիվը կազմում է 1139, տասնյակ մարդիկ դեռ գերության մեջ են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ